Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան Արևմուտքի պատասխանում չի տեսել այն, որ Արևմուտքը համարժեքորեն հաշվի է առնում Ռուսաստանի երեք սկզբունքային պահանջները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի չընդլայնումը:
«Լիլի» ձախ պաշտպանը հանդես է գալիս Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնում ընդամենը 3 տարի, և նախորդ մրցաշրջանում դարձավ գլխավորը (բայց անմիջապես չեմպիոնական թիմում): Նա 28 տարեկան է, խաղում է Մոզամբիկի ազգային հավաքականում և «Ատլետիկոյին» արժեցել է 3 միլիոն եվրո։
Ասեմ, որ արդար դատավճիռը միշտ դատավորի առաջնահերթ նպատակն է, և էթիկայի տեսանկյունից անհնար է շեղվել դրանից: Բայց այսօրվա դատավորի համար հեշտ չէ քննել անցյալում տեղի ունեցած իրադարձությունները։ Եթե երկխոսությունը սկսենք 1915 թվականին տեղի ունեցածից, ապա ներկայի տեսնակյունից չենք կարող առաջ շարժվել։
Դանիացի գիտնականները պարզել են, որ «օմիկրոն» BA.2 կորոնավիրուսային շտամի ենթատեսակը զգալիորեն ավելի վարակիչ է, քան սկզբնական BA.1 շտամը, սակայն պատվաստանյութը նվազեցնում է վիրուսի փոխանցման ռիսկը։ Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Շիճուկի դանիական պետական ինստիտուտը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Միացյալ Նահանգների գրավոր պատասխանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են խարդախության փորձի, այն է՝ ճանապարհատրանսպորտային կեղծ պատահար կազմակերպելու միջոցով գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները:
«Առայժմ Ռուսաստանի Դաշնության հիմնական պատասխանը գլխավոր թեմայի վերաբերյալ չի փոխանցվել: Այդ պատասխանը դեռևս նախապատրաստվում է», – ասել է Կրեմլի խոսնակը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Քրիս Հիթն-Հարիսի հետ։
Ցորենի համաշխարհային գները սրընթաց կերպով ընկնում են:
Նիստի ժամի մասին կտեղեկացնենք»։
Վրաստանում չեղարկում են «կանաչ անձնագրերը»: Այդ մասին հայտարարել է COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն՝ հանդես գալով փետրվարի 1-ին տեղի ունեցած ճեպազրուցում:
Փետրվարի 2-ից 3-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը: Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն:
2021 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության Քաղաքացիական ակտերի գրանցման ոլորտում կատարվել է 5212 ակտային գրանցում, 9311 գործողություն, մասնավորապես՝ ուղղումներ, տեղեկանքների ու կրկնօրինակների տրամադրում։
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 24-ից 31-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4307 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 53 տրանսպորտային միջոց։
Անկարայում տեղի է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայի խորհրդարանում ներկայացված «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումն անօրինական, ինչպես նաև Թուրքիայի սահմանադրությանը հակասող է ճանաչել։ Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը։
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը փետրվարի 2-4-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցային գործընթացների վերաբերյալ, ցնցումների մեջ է գցել մերձնիկոլփաշինյանական շրջանակներին:
Այսօրվանից ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն գնելու Ակբա բանկի ցուցակված բաժնետոմսերը:
Ղազախստանի նախարարների կաբինետը որոշում է կայացրել, որով արգելք է սահմանվում նախարարների, խորհրդարանի պատգամավորների և վարչակազմերի ղեկավարների աշխատավարձի ավելացման համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի վարչապետի մամուլի ծառայությունը:
Նոր ՄԻՊ-ը հերթական ուսապարկն է, ինքն անելու է այն, ինչ կհանձնարարի Փաշինյան Նիկոլը․ Մարգարիտ Եսայան
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանող հաղորդագրություն է տարածել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկու օրից Ուկրաինան Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրելու։
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեծածավալ փաթեթը, որը պատրաստվում է Եվրամիության կողմից, հետեւանքներ կունենա Եվրամիության տնտեսության համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բանակցություններ են անցկացրել Մոսկվայում, որոնց ժամանակ ՌԴ-ի ղեկավարն ասել է, որ ուղղակի երկխոսությունն անհամեմատ ավելի լավ է, քան հեռախոսազրույցը:
«FlyOne Armenia» ավիաընկերությունը պատրաստ է Երևան- Ստամբուլ-Երևան ուղղությամբ առաջին չվերթի իրականացմանը, որը կայանալու է փետրվարի 2-ին: Բոլոր նախապատրաստական աշխատանքներն արված են, հակահամաճարակային միջոցառումները հաշվի են առնված: Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերի նկատմամբ հետաքրքրություն կա:
Հայաստանում վարկավորման ծավալները որոշակիորեն նվազել են, սակայն հիփոթեքային վարկերի աճը շարունակել է բարձր մնալ:
Իրադրությունը կենտրոնական մայրուղում, որը տանում է դեպի Ռուսաստանի հետ սահման, փոխվել է սկսված ձնատեղումների եւ մերկասառույցի պատճառով. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի Կոբի տեղամասում երթեւեկությունն արգելվել է կցանքով եւ կիսակցանքով ավտոմեքենաների համար:
Ադրբեջանցի Ռասիմ Ահմադլընը, ում Թուրքիայի Մարմարիս բնակավայրի քաղաքապետ Մեհմեթ Օքթայը ներկայացրել է որպես «անտառային հրդեհների ժամանակ հերոսություն ցուցաբերած ադրբեջանցի հրամանատար», պարզվել է, որ հասարակ խաբեբա է և հետախուզվում է տարբեր հանցագործություններ կատարելու պատճառով։ Պարզվել է, որ Ահմադլին աշխատում է արագ սննդի կետում։
Ըստ դիմելիության՝ ՊՈԱԿ-ը միջնորդում է համապատասխան պոլիկլինիկային՝ քրեակատարողական հիմնարկի տարածքում ցուցակագրված ազատազրկված անձանց պատվաստումային գործընթացը քրեակատարողական հիմնարկում իրականացնելու համար՝ այդպիսով առավել արագ կազմակերպելով գործընթացը: