Բաժիններ՝

Հետաքրքիր ուտեստ՝ հավի մսով, լապշայով, բանջարեղենով և չաու-մեյն սոուսով

Բաղադրիչներ`

• հավի կրծքամիս 450 գ, կտրատած

• ձեթ 3 ճ/գ

• լապշա բարակ 340 գ

• կաղամբ

• 1 մեծ գազար

• կանաչ սոխ

• սխտոր 2 պճեղ

Չաու–մեյն սոուսի համար`

• սոյայի սոուս 9 ճ/գ

• ձեթ 3 ճ/գ

• հավի արգանակ ½ բաժակ

• եգիպտացորենի օսլա 1 ճ/գ

• շաքարավազ 1 ճ/գ

Պատրաստման եղանակը`

Սոուսի համար բոլոր բաղադրիչները խառնել ամանի մեջ։

Հավի միսը կտրատել, ձեթի մեջ տապակել։

Տապակի միջից հավը հանել, նույն տապակի մեջ ավելացնել կտրատած 2 բաժակի չափով կաղամբը, քերած գազարը և ճզմած սխտորը, թեթևակի տապակել։

Այնուհետև ստացված զանգվածին ավելացնել տապակած հավի միսն ու նախապես եփած լապշան, վրան լցնել սոուսը, խառնել, եփել ևս 2 րոպե։

Մատուցել թավայով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031