Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կունենան իրենց գինն արևմտյան երկրների համար, և դրա հետ պետք է որոշ ժամանակ ապրել։
Փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ հրամայել է Ուկրաինային տրամադրել մինչև 350 միլիոն դոլար անհապաղ ռազմական օգնություն։
Իշխանության՝ «մտրակի ու բլիթի» քաղաքականությունը բանակի հանդեպ
Նշվում է, որ նրա կողմից պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը նույն օրը վերականգնվել է:
Քննչական կոմիտեն ձեռնարկել է քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ «Զառա» խանութ-սրահից ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:
Ադրբեջանական զորքերը շարունակում են տարբեր բնույթի սպառնալիքներ ստեղծել նաև արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի մի քանի ուղղություններում, հատկապես այն տեղամասերում, որի մերձակա հատվածներում բնակավայրեր կան։
Կոնաշենկովը հայտնել է, որ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների զորքերը ազատագրել են 12 բնակավայր։
Բուդապեշտը պատրաստ չէ աջակցել Եվրամիության հակառուսական պատժամիջոցներին՝ էներգետիկ ոլորտում։
Ջոնսոնը նաև նշել է, որ ռուսական ածխաջրածինների մերժումը կարող է զուգակցվել ընդհանրապես ածխաջրածինների մերժման հետ՝ որպես գլոբալ տաքացման դեմ պայքարի մաս։
Մարտի 7-ին, ՀՀ սահմանագոտու արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, ևս մեկ զինծառայող ստացել է վիրավորում:
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Շարունակվող հակամարտությունից թուրք-ադրբեջանական թշնամին հարմար առիթի դեպքում փորձելու է օգտվել։
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, կանեփն ինքն է ցանել ու մշակել իր հողամասում, պատրաստել և պահել իր օգտագործման համար:
Ռուս երգիչ Նիկոլայ Բասկովն Ուկրաինայում հեռակա կարգով կալանավորվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ մեկ զինծառայողի սպանության, ևս մեկ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ:
Բելառուսում՝ Բելովեժյան պուրակում սկսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլը:
Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական մարմինների որոշ աշխատակիցներ։
Նավթի համաշխարհային գները կարող են աճել եւ հասնել բարելի դիմաց մինչեւ 150 դոլարի, իսկ բոլոր էներգապաշարների նախկին գներն արդեն չեն լինի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Տիմոֆեեւը:
Հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ:
Դամասկոսի մերձակայքում Իսրայելի ռազմաօդային ուժերի գրոհը հանգեցրել է երկու խաղաղ քաղաքացիների զոհվելու: Այս մասին մարտի 7-ին հաղորդել է SANA սիրիական գործակալությունը:
Հունգարիայի իշխանությունները երկուշաբթի օրվանից չեղարկում են հանրային վայրերում դիմակներ կրելու պարտադրանքը, ինչպես նաեւ հանում են կորոնավիրուսի համավարակի հետ կապված մի շարք սահմանափակումներ։ Ինչպես տեղեկացրել է վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գույաշը, Հունգարիայի կառավարությունն ընդունել է այս որոշումը, քանի որ «հաջող վերահսկման եւ բնակչության պատվաստման շնորհիվ համավարակի հինգերորդ ալիքը նահանջել է», տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ստորագրել է հրամանագիր, որը թույլ է տալիս ՆԱՏՕ-ի զորքերի տեղաբաշխումը երկրի արեւմուտքում: Մարտի 7-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։
ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա 2021թ․ սեպտեմբեր ամսից սկսած ծառայությունում հարուցվել է 9 քրեական գործ 2020թ․ 44-օրյա պատերազմի հետեւանքով անօթեւան մնացած ԱՀ քաղաքացիներին կացարանով ապահովելու եւ հյուրատնային ծառայություններ մատուցելու գործընթացում պետական միջոցների հափշտակությունների ու այդ գործընթացի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պաշտոնական անձանց կողմից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով պետությանը գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքերի առնչությամբ։
Մարտի 5-ին, ժամը 11-ի սահմաններում ավերիչ ուժի քամին խոշոր չափի վնասներ է պատճառել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղի միջնակարգ դպրոցի շենքի տանիքին, մասամբ՝ պատին եւ լուսամուտներին։ել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով։
Ռուսաստանի Դաշնությունը գրեթե ավարտել է Ուկրաինայի ապառազմականացման նպատակով սկսած հատուկ օպերացիան և պատրաստ է ցանկացած պահի ավարտել ռազմական գործողությունները, եթե Ուկրաինան կատարի Մոսկվայի առաջ քաշած պայմանները։ Այս մասին «Ռոյթերս» գործակալությանը փոխանցել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ավելի քան վեց հազար բնակիչներ մեկ օրում ժամանել են Ռոստովի մարզ: Այդ մասին մարտի 7-ին հաղորդել է Ռուսաստանի տարածաշրջանային սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:
Իրանը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում համաձայնեցրել են համապարփակ տեխնիկական համագործակցությունը հետագա համաձայնության հասնելու համար: Մամուլի ասուլիսում մարտի 7-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։
Մարտի 6-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևան-Երևան ճանապարհին՝ Չարենցավան քաղաքի ցուցանակի մոտ, դիակ կա: Պարզվել է, որ մահացածը 39-ամյա Գնել Ստեփանյանն է, որին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել: