«Որ կողմը նայում ես, գերազանցիկի ձեռագրով գրում են՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տենց էր նախատեսված». Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որ կողմը նայում ես, գերազանցիկի ձեռագրով գրում են՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տենց էր նախատեսված։ Կարծես թուրքերի ուշքն ու միտքը մենակ դրանով ա սահմանափակվում, իրանք էլ քոմակ են անում։

Հիմա հայ ժողովրդին առաջարկում եմ ուղեղները ուստանովկա անել ոչ թե իրենց ցեղասպանողների համար փաստաբանություն անելուն, այլ հայերի՝ իրենք իրենց։ Դավաճանի ստորագրությամբ հայտարարության քանի՞ դրույթ չի կատարել Ադրբեջանը․ նույն գերազանցիկի իմացությամբ, սա է պետք թափահարել։

1․ 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

6. (…) Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:

7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ:

8. Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

Եվ ի՞նչ գործ ունի Թուրքիան, որ խառնվում ա էս հայտարարության գործերին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031