Բաժիններ՝

Ում է հակացուցված սմբուկը․ մասնագետը մանրամասնում է

Ամառային այնպիսի հայտնի բանջարեղենը, ինչպիսին սմբուկն է, համարվում է օրգանիզմի համար բացարձակ օգուտների աղբյուր։ Սակայն որոշ դեպքերում սմբուկը հակացուցված է։ Այս մասին, ըստ shantnews-ի՝  Doctor Piter պարբերականին հարցազրույցում ասել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մոլեկուլային ախտորոշման կենտրոնի փորձագետ Եկատերինա Անտիպովան։

Սմբուկի օգտակար հատկանիշները

Շատերը չգիտեն, որ սմբուկն իրականում բանջարեղեն չէ, այլ հատապտուղ։ Դրա արտասովոր մուգ մանուշակագույն գույնը պայմանավորված է բաղադրության մեջ մտնող անտոցիաններով։ Այս պիգմենտները շատ օգտակար են, նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, ունեն հակասեպտիկ և հակաբորբոքային հատկություններ։ Իսկ սմբուկի կեղևի մեջ պարունակվող նասունին պիգմենտը պաշտպանում է օրգանիզմը օքսիդատիվ սթրեսից և բջիջների վնասումից, այդ իսկ պատճառով սննդաբանները խորհուրդ չեն տալիս սմբուկի եփման ընթացքում հեռացնել կեղևը

Սմբուկի մեջ պարունակվող քլորոգենաթթուն օգնում է օրգանիզմին հակաուռուցքային, հակաօքսիդանտ, հակավիրուսային և հակամանրէային, ինչպես նաև հիպոգլիկեմիկ պրոցեսների ժամանակ։

Կարդացեք նաև

Սմբուկը նաև հարուստ է B խմբի վիտամիններով, կարոտինով, ֆոսֆորով, երկաթով, կալցիումով, կալիումով, ֆոլաթթվով։

Սմբուկը հարուստ է նաև բջջանյութով, որն անհրաժեշտ է օրգանիզմին նորմալ մարսողության համար։ Ի դեպ, սմբուկն ունի ցածր կալորիականություն՝ 100 գրամի դիմաց ընդամենը 25 կկալ:

Ո՞ւմ խորհուրդ չի տրվում սմբուկ ուտել

Մասնագետը նշում է, որ սմբուկը հակացուցված է որոշ մարդկանց։ Այն պարունակում է շատ աղեր և օքսալատներ՝ օքսալաթթվի եթերներ: Երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց մոտ օքսալատները կարող են կուտակվել, ինչը հրահրում է միզաքարային հիվանդությունների զարգացումը։

Սմբուկից պետք է հրաժարվեն նաև գաստրիտ, ստամոքսի խոց և լեղաքարային հիվանդություններ ունեցող մարդիկ, քանի որ այս մթերքը կարող է մեծացնել աղաթթվի արտազատումը, որը կարող է վնասել ստամոքսի լորձաթաղանթը: Վերջապես, սմբուկն այն մթերքներից է, որի նկատմամբ ալերգիան հազվադեպ չէ: Ինչպես ցանկացած այլ մթերք, այն պետք է օգտագործել խելամիտ քանակությամբ։

Ինչպե՞ս պատրաստել սմբուկը

Սմբուկը եփելու բազմաթիվ եղանակներ կան, բայց առողջության տեսանկյունից լավագույնն է այս հատապտուղները եփել ջեռոցում, շոգեխաշել, եռացնել կամ խորովել: Տապակած սմբուկն այդքան օգտակար չէ։ Բանն այն է, որ այս սննդամթերքը հիանալի ներծծում է յուղը: Բացի այդ, սմբուկը տապակելիս կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները։ Տապակելիս առաջանում են ճարպաթթուների քայքայման արգասիքներ, որոնք մարդուն գիրացնում են և, ընդհանուր առմամբ, վնասակար են առողջության համար։

Տեսանյութեր

Լրահոս