Թուրքական իշխանամերձ «Haber Global» լրատվական ծառայությունը հայտնում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Անկարա է մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ այս տարի, ի տարբերություն 2021-ի, սննդամթերքի գներն ավելի նվազ տեմպերով կաճեն, գլխավոր դրամատունը հաշվարկել է նաև ջրի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման արդյունքու ակնկալվող գնաճը:
Իսրայելի զբոսաշրջության նախարար Կոնստանտին (Յոել) Ռազվոզովը դիմել է Ռուսաստանի կառավարությանը՝ խնդրելով թույլատրել իսրայելցիների անարգել մուտքը ՌԴ: Այդ մասին հաղորդել է պաշտոնյայի մամուլի ծառայությունը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հաստատել է Ուկրաինային 1,2 միլարդ եվո գումարի մակրոֆինանսական օգնության ծրագրի տրամադրումը: Փետրվարի 1-ին այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանները՝ նշելով, որ իրենց վստահորդի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում, ինչպես նաև որ վտանգված է նրա անձնական ազատության իրավունքը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իշխանությունները համագործակցության նոր ձեւաչափ կստեղծեն Ուկրաինայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ:
Այս պոյքոթին պատճառը յստակ է ու մեկին: Յանձնակատարը ուղղակի դրածոն է վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձին եւ կամակատարը անոր: Պատերազմի խայտառակ պարտութիւն բեմադրած, 9 նոյեմբերի դաւադիր անձնատուութիւն ստորագրած, թշնամիին հայրենի հող զիջած, թուրքին հետ առանց նախապայմանի սիրաբանութեան անցած, ազգը պառակտած, Սփիւռքի քայքայման ուղղութեամբ գործող, Հայ Դատը ուրացող անձը եւ անոր կամակատարները, որոնց շարքին Սինանեան, տեղ չունին մեր յարկին տակ, ինչպէս նաեւ չունինք փոխանակման որեւէ թեմա անոնց հետ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները փակ նիստ են անցկացնում խորհրդարանում, որին մասնակցում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, նախագահի իշխանական հավանական թեկնածու Վահագն Խաչատուրյանը։
Փետրվարի 1-ին, ժամը 11:44-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը:
Բարձրագույն դատական խորհուրդը իր այս քայլով արժեզրկեց իր սահմանադրական առաքելությունը և ցույց տվեց, որ ի զորու չէ ապահովել դատավորի անկախությունը, ձևավորեց դատավորի օրինական գործունեությանը միջամտելու արատավոր պրակտիկա: Այս երույթը հղի է դատական իշխանությունում վախի և հնազանդության մթնոլորտ ստեղծելու վտանգով:
Փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը սպասվում են տեղումներ:
Մարգարիտ Եսայանը՝ բանակի 30-ամյակի, հայ-թուրքական հարաբերությունների և ԵԽԽՎ նախագծի մասին. ՈՒՂԻՂ:
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարած Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծի շուրջ հետաքրքիր առաջարկներ ու նոր լուծումներ են ներկայացվել։
Ինչով էր պայմանավորված, որ 2018թ.՝ մինչև արտահերթ ընտրություններ Ադրբեջանը չէր կրակում. Զաքարյան
Թուրքական բանակի սպաները մարզում են Ադրբեջանի բանակում նոր կազմավորված «komado» ստորաբաժանումներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նիկոլը ստում էր՝ Պոպովն ու Լավրովը բացահայտեցին. Արտակ Զաքարյան
ԱՄՆ-ը Պետդեպարտամենտի հրահանգն արտաքսում չի համարում, որի համաձայն Ռուսաստանի մի քանի տասնյակ դիվանագետներ պետք է Վաշինգտոնից հեռանան այս տարվա հունվարին եւ հունիսին:
Այս իշխանությունը վախենում է խոսել օկուպացված տարածքներից, Արցախի հարցից, բանակից. Արտակ Զաքարյան
Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահական նստավայրում փետրվարի 1-ին հանդիպել է Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ:
ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N-821 որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ըստ որի 2021 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունվել է ՀՀ կառավարության նոր որոշումը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 14-ին:
Արցախի Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի բռնազավթած տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, ըստ որի` արգելք է սահմանվելու արտասահմանյան այն կազմակերպությունների վրա, որոնք ցանկություն կհայտնեն առանց Արցախի կառավարության թույլտվության գործունեություն ծավալել Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքերում:
Փետրվարի 1-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից։
Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Ատալը չի բացառել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ-ում անձնական հանդիպման հնարավորությունը, բայց նշել է, որ այդ մասին որոշում դեռ չի ընդունվել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանի Գառնաքար, Շահմասուր, Ծմակահող և Հաթերք համայնքներում:
Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2021-2022 թթ. ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման վայրերը և մասնակիցների թիվը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Առավոտյան 9-ից 18:00-ը՝ հերոսություն. ո՞վ է հայ ժամանակակից սուպերհերոսը. ՈՒՂԻՂ: