Բաժիններ՝

Թուրքիայում միայն հուլիսին սպանվել է 24 կին. զեկույց

Թուրքիայում 2022 թվականի հուլիս ամսվա ընթացքում 24 կին է սպանվել, իսկ 20 կին մահացել է կասկածելի պայմաններում։ Տվյալները, ըստ ermenihaber.am-ի՝ հրապարակել է Թուրքիայում գործող «Կանանց սպանությունները դադարեցնելու ենք» հարթակը:

Հուլիսի զեկույցում նշվել է, որ նշյալ կանայք սպանվել են իրենց մտերիմ տղամարդկանց կողմից:

«24 կնոջից 14-ը սպանվել է ամուսնու, 2-ը՝ նախկին ամուսնու, 2-ը՝ նախկին սիրեցյալի, 1-ը՝ եղբոր, 2-ը՝ հարազատի, 1-ը՝ գործատուի, իսկ 1-ը՝ անծանոթի կողմից»։

26 կնոջից 10-ի սպանության պատճառը հայտնի չէ, իսկ 13-ը սպանվել է, քանի որ որոշել է ամուսնալուծվել։

Սպանությունների մի մասը տեղի է ունեցել հանրային վայրում՝ փողոցում, աշխատավայրում, տներում և հյուրանոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031