ՀՅԴ ԳՄ անդամներն ու «Հայաստան» դաշինքի պատգամավորները այցելել են Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շաբաթներ առաջ հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժումը, Երևանում ծավալվող բողոքի ակցիաներին և Նիկոլ Փաշինյանի ազգակործան իշխանությանը հեռացնելու գործողություններին զուգահեռ, ակտիվ աշխատանքներ են տանում շարժումը մարզերում ևս տեղափոխելու ուղղությամբ և արդեն ձևավորվել են մարզային խորհուրդներ։

Օգոստոսի սկզբից ՀՅԴ-ն և «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները սկսել են մարզային այցելություններ իրականացնել և քննարկումներ ունենալ մարզերում համակիրների և պետության առջև ծառացած մարտահրավերներով մտահոգ քաղաքացիների հետ։

Օգոստոսի 4-ին Արարատի մարզում ՀՅԴ Արտաշատի «Նիկոլ Դուման» կենտրոնում մարզի դաշնակցական ընկերների, համակիրների, Դիմադրության շարժման ակտիվ մասնակիցների հետ ծավալուն քննարկում է տեղի ունեցել երկրում ստեղծված իրավիճակի, Արցախում տեղի ունեցող զարգացումների եւ վտանգների շուրջ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արգիշտի Գևորգյանի, Քրիստինե Վարդանյանի եւ ԳՄ գործիչ Հրաչ Թադեւոսյանի մասնակցությամբ: Քննարկվել են «Դիմադրության» շարժման՝ անցնող ամիսների գործունեությունը եւ առաջիկա ծրագրերը, մարտահրավերներն ու անելիքները։

Շարժման ներկայացուցիչները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը և ԳՄ անդամները այնուհետև այցելել և հանդիպումներ են ունեցել համակրների և մտահոգ քաղաքացիների հետ Սյունիք, Վայոց ձորում, Գեղարքունիքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031