ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները հայտարարություն են տարածել՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անվանելով էթնիկ զտում և միջազգային հանրությանը կոչ անելով «անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ Ալիևի վարչակարգի կողմից Լաչինի միջանցքի երկարամսյա արգելափակմանն արձագանքելու ուղղությամբ»։ Հայտարարությունում կոնգրեսականները ներկայացնում են Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված մարդասիրական լուրջ ճգնաժամը՝ միջազգային հանրությանը քննադատելով անգործության համար։ «Միջազգային հանրությունը […]
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել շաբաթ օրը Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման կապակցությամբ։
Խնդիրն այն չէ, որ երեկ առևանգված արցախցին, որևէ կապ չուներ ադրբեջանական դատախազության հայտարարության մեջ նկարագրված միջադեպի կամ արարքի հետ, Ադրբեջանն իր քայլով պարզապես հերթական քայլն արեց` ցույց տալու, որ Արցախում ապրող մարդիկ, իր համար, հավաքական առումով ահաբեկիչներ են:
Մեծ Բրիտանիայի Չեշիր նահանգի Հելսբի գյուղի բնակչուհին 102 կիլոգրամ քաշով մեկ տարում նիհարել է 32 կիլոգրամ՝ շնորհիվ աղցաններ սիրելու, կալորիաներ հաշվելու և շների հետ կանոնավոր զբոսանքի։ Նրա հաջողության գաղտնիքը բացահայտել է Manchester Evening News-ը։
Ամանի մեջ խառնել սոուսի բաղադրիչները։ Աղցանամանի մեջ լցնել աղցանի բաղադրիչները, ավելացնել սոուսը, խառնել, մատուցել։
Շատերը նկատած կլինեն, որ այժմ ժամանակը շատ ավելի արագ է անցնում, քան նախկինում: Թվում էր, թե գիտական և տեխնոլոգիական առաջընթացն ինչ-որ չափով կփոխարիներ մարդու աշխատանքին և, մարդն ավելի շատ ժամանակ կունենար, բայց այժմ հակառակ պրոցեսն է: Նախկինում մարդիկ օրը սկսում և ավարտում էին աղոթքով և ոչինչ չէին անում առանց աղոթքի:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) հրապարակել է «2022-ին կյանքի որակի ինդեքսը» հետազոտության արդյունքները։
Շուկան ողողված է կոսմետիկ կեղծ ապրանքներով, որոնց օգտագործումը կարող է հանգեցնել վտանգավոր հետեւանքների։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել է մաշկաբան, կոսմետոլոգ, պրոֆեսոր Յուցկովսկայայի կլինիկայի հիման վրա բարդությունների բուժման կենտրոնի ղեկավար Ալլա Յուրիևնա Կորոլևան։
Այսօր՝ հուլիսի վերջին, արդեն չափազանց դժվար է կանխատեսել՝ ի՞նչ իրավիճակ կլինի Արցախում մեկ ամիս անց, Աստված մի արասցե՝ արցախահայերից քանի՞սը կարող է մահացած լինել սովամահությունից այդ ժամանակ։ Եվ այս պայմաններում ազդարարել մեկշաբաթյա պարի փառատոնի մասին՝ համապատասխան ուրախ ներկայացումներով, բանկետներով ու ֆուրշետներով, երևի վերջում էլ՝ հրավառությամբ, մեղմ ասած, վիրավորանք ու անարգանք է 120 հազար մեր հայրենակիցների նկատմամբ։
Հուլիսի 28-ին, ժամը 00.05-ին, «Կավասակի» մոտացիկլետը Երևանի Մաշտոցի պողոտայում կողաշրջվել է. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի սկզբից ի վեր, վերջին 17 ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնության 2564 քաղաքացու շնորհվել է Վրաստանի քաղաքացիություն. սրա մասին է վկայում Վրաստանի նախագահականից՝ ի պատասխան խորհրդարանի պատգամավոր Լևան Բեժաշվիլիի խորհրդարանական հարցի, տրամադրված տեղեկությունը։
Վրաստանին մտահոգում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը: Ըստ վրաց փորձագետների՝ Հարավային Կովկասում ցանկացած տեսակի նոր հաղորդակցության գործարկում Վրաստանին կզրկի տարանցիկ երկրի «գլխավոր» դերից:
Բժիշկ Մաքսիմ Մասկինն ասել է, որ էներգետիկ ըմպելիքները շոգ եղանակին առողջության համար վտանգավոր երեք բաղադրիչ են պարունակում։
Կատարվում է քննություն:
«Չելսին» մերժել է «Յուվենտուսի»՝ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին վարձակալելու առաջարկը։ Գրել է 90min-ը:
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արցախցի բուժառուին արգելանքի տակ վերցնելու լուրը։
Մուզիկանտները, ըստ գլխավոր դատախազության, կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր եւ խարդախությամբ հափշտակել «Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ շենքը։
Պարոն դեսպան, հրավիրում եմ Ձեզ այցելել Արդարադատության միջազգային դատարան, որը գտնվում է Հաագայում՝ Ձեր նստավայրին բավականին մոտ։ Այս մասին X-ում (նախկին Twitter) գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ պատասխանելով Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի զրպարտիչ գրառմանը նույն հարթակում՝ ուղղված Հայաստանին և Ֆրանսիային։
Բայրամովը, մասնավորապես, գրել է, թե իբր «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ Ադրբեջանը ապահովում է» Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Ավելի քան յոթ ամիս շարունակվող բլոկադայի ընթացքում Ադրբեջանը իր գործողություններով ապացուցում է, որ նպատակ չունի Արցախում խաղաղության հաստատման: Հակառակը ամեն ինչ անում է, որպեսզի հայերը հնարավորություն չունենան արժանապատիվ ու խաղաղ ապրել իրենց հայրենիքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբեն Վարդանյանը` կից հրապարակելով տեսանյութ:
2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու՝ Ա.Ս.-ի և Ս.Ս.-ի, ինչպես նաև գործարար Ա.Պ.-ի նկատմամբ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատերը ջղայնացել են՝ իմանալով, որ էս օրհասական վիճակում սրանք 9 000 000 000 (9 միլիարդ) դրամ են ծախսել՝ ինչ-որ հայտնի ռեփերի համերգ կազմակերպելու համար, ու պատրաստվում են ևս 3 000 000 000 (3 միլիարդ) դրամ ծախսել՝ մեկ ուրիշ հայտնի մեկին Հայաստան բերելու ու համերգ կազմակերպելու համար։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան է գալու համաշխարհային մեծ աստղերից մեկը: «Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարևան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ՝ ներկա գտնվելու այդ շոուներին:
Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ մրցաշարը մեկնարկել է հուլիսի 19-ին և կավարտվի հուլիսի 31-ին:
Հուլիսի 27-29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 24-29-ը 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: