Կինը բացահայտել է, թե ինչպես է 1 տարում նիհարել է 32 կիլոգրամով
Մեծ Բրիտանիայի Չեշիր նահանգի Հելսբի գյուղի բնակչուհին 102 կիլոգրամ քաշով մեկ տարում նիհարել է 32 կիլոգրամ՝ շնորհիվ աղցաններ սիրելու, կալորիաներ հաշվելու և շների հետ կանոնավոր զբոսանքի։ Նրա հաջողության գաղտնիքը, ըստ shantnews-ի՝ բացահայտել է Manchester Evening News-ը։
Քեյ Ուորենն առողջական լուրջ խնդիրներ ուներ։ Բացի գիրությունից, նա ուներ կարդիոմիոպաթիա՝ սրտամկանի հիվանդություն։ Բացի այդ, նրան սպառնում էր շաքարախտը։ Կինը հասկացավ, որ պետք է ազատվի ավելորդ քաշից, հակառակ դեպքում նրա առողջական վիճակը կշարունակի վատանալ։
Մի ընկեր Ուորենին առաջարկեց միանալ «քաշի կորստի խմբին»: Կինը սկսել է կալորիաներ հաշվել և պարբերաբար զբոսնել իր շների հետ։
Սակայն հաջողության հասնելու գլխավոր քայլն այն փաստն էր, որ Ուորենը սկսեց հետաքրքրվել աղցաններով, որոնցում նա սկսեց ավելացնել տարբեր բաղադրիչներ։ Բրիտանացին ընդգծել է, որ աղցաններին կարելի է ավելացնել ցանկացած սիրելի մթերք, գլխավորը դրանց քանակը սահմանափակելն է։