Բաժիններ՝

1 գյուրզա, 1 սահնօձ, 3 շահմար, 2 լորտու․ Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Հուլիսի 27-29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Մասնավորապես՝ Երևանում, Գորիս քաղաքում և Նորակերտ, Գետափ, Ախուրյան, Նոր Խարբերդ, Քուչակ, Մալիշկա, Վերին Պտղնի գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 1 սահնօձ, 3 շահմար, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս