Բաժիններ՝

Չելսին մերժել է Յուվենտուսի՝ Լուկակուին վարձակալելու առաջարկը

«Չելսին» մերժել է «Յուվենտուսի»՝ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին վարձակալելու առաջարկը։ Գրել է 90min-ը:

Լուկակուն 2022/23 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ինտերում» և արդեն վերադարձել է Լոնդոն։ Բելգիայի հավաքականի ավագը չի մտնում «Չելսիի» նոր մարզիչ Մարուրիսո Պոչետինոյի նախագծի մեջ․ ակումբը ցանկանում է վաճառել նրա տրանսֆերը։

«Ինտերը» ցանկանում էր ձեռք բերել Լուկակուին, բայց հրաժարվեց, երբ տեղեկություններ ստացավ, որ նա գաղտնի բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ։ Չնայած Լուկակուն ինչպես մասնավոր, այնպես էլ հրապարակայնորեն պնդում էր, որ երբեք չի պատրաստվում տեղափոխվել իտալական այլ թիմ:

«Յուվենտուսը» հետաքրքրված է Լուկակուի հետ պայմանագիր կնքելու հարցում և դիմել է «Չելսիին» հնարավոր վարձակալության գործարքի շուրջ։ Թեև «Կապույտները» ողջունում են բելգիացու վերաբերյալ բանակցությունները, սակայն ցանկանում են միայն վաճառել խաղացողի տրանսֆերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31