Բաժիններ՝

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 14.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 24-29-ը 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Հրդեհների վերաբերյալ ահազանգ է ստացվել, մասնավորապես Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2 հա, Ավան վարչական շրջանում՝ 1900 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում՝ 1500 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 2000 քմ, Մասիս քաղաքում՝ 2 հա, 3000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 2 հա, Գառնի գյուղում՝ 2300 քմ, Արզնի գյուղում՝ 1000 քմ, Արագյուղ գյուղում՝ 3 հա, Զովք գյուղում՝ 4 հա, Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում՝ 500 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 14.5 հա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս