Արցախում հույս ունենք, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականությունը օր առաջ կդադարեցվի միջազգային գործուն ու խիստ միջամտության արդյունքում։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումն ակնհայտ է, այսօր Անկարայում, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Սնունդ ձեռք բերելու համար Արցախում բազմամարդ հերթերում գրանցվում են ուշագնացության դեպքեր: Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացրել է Դենգե տենդի համաճարակի սպառնալիքի մասին։ Մոլորակի կեսը վտանգի տակ է, հայտնում է Reuters-ը։
Չինաստանի Չենդու քաղաքում կայացել է Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: «Dongan Lake Sports Park» բացօթյա մարզադաշտում տեղի ունեցած միջոցառմանը 139 երկրի շուրջ 7000 պատվիրակ է մասնակցել:
Բելառուսական հեռուստաալիքը հավելել է, որ Դաշինքի ռազմական տեխնիկայի տեղափոխումը տեղի է ունենում սեփական բանակի թիվը գրեթե կրկնապատկելու Վարշավայի ծրագրերի ֆոնին։
Ինձ բախտ չի վիճակվել անձնապես ճանաչել նրան, բայց նրա հայրենանվեր գործունեության մասին քաջատեղյակ եմ:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից: Այս մասին հայտնում է Իրանի ԱԳ նախարարին, որը այս մասին հայտնել է Թեհրանում իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միկդադի հետ կայացած բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անհարմար է
Մոլդովայի խորհրդարանը հուլիսի 31-ին կայացած նիստում ևս 60 օրով երկարաձգել է երկրում արտակարգ դրության ռեժիմը՝ սկսած օգոստոսի 4-ից: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ո՞վ է Բաքվին ու Ստեփանակերտին երկխոսության տանում Բուլղարիայում: Առաջիկա օրերին եվրոպական երկրներից մեկում, հնարավոր է՝ Բուլղարիայում, ԱՄՆ-ի միջնորդությամբ պետք է կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը: Նման պնդմամբ հանդես է եկել ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Այն տարածում են նաև Բաքվի լրատվամիջոցները՝ ցուցադրելով, այսպես կոչված, «ռեզոնանսային արտահոսքի» գործոնը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ է արել փաստահավաք առաքելություն ուղարկել՝ գնահատելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որում հայտնվել են այնտեղ բնակվող հայերն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։
Մինչ միասնական տոմսային համակարգի ներդրումը, Երևանի ավտոբուսային երկու երթուղիներում մետաղադրամներ ընդունող նոր սարք է տեղադրվել: Նախկին 100 դրամանոցներ ընդունողի փոխարեն նոր սարքավորումն ընդունում է 50, 100, 200 ու 500 դրամանոցներ և վերադարձնում մանրադրամը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն ադրբեջանցիների կողմից արցախցի Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստի առթիվ նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև ՀՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովներին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին։ Այդ մասին հայտնում են խմբակցությունից։
Իշխանափոխությունից հետո պետք է գործարկվի առնվազն տասնամյա զարգացման պլան,դոկտրին,ինչի անշեղորեն իրագործումը կարող է գոնե հույս տալ,որ ապագա սերունդը իրոք կկարողան ապրել անվտանգ և զարգացած Հայաստանում»:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է 2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում` գետնատնակի հարակից տարածքում, հրազենային վիրավորումից նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքին առնչվող մի շարք այլ կարևոր հանգամաքներ ևս։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Արման Թաթոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։
Նշվում է, որ այսկերպ ուժի մեջ են մտել Չեխիայի պատժամիջոցները գործարարի նկատմամբ, որոնք սահմանվել էին հունիսի վերջին։
Այսպես, հունիսի 15-ից վերջնականապես հրաժարվելով Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կապող Լաչինի միջանցքում ազատ երթևեկության շուրջ մտացածին պատմությունը և սաստկացնելով 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակումը՝ Իլհամ Ալիևը տեղադրել է բետոնե պատնեշներ՝ վերջնականապես արգելափակելով հաղորդակցությունը։
Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է «ադրբեջանական կողմի հետ բանակցություններում ԱՀ տարածքից ծանր զինտեխնիկա դուրս բերելու գործընթացում» իմ մասնակցության մասին լուրերին:
Մեկ այլ հրապարակումով ադրբեջանական օգտատերերը տարածել են պատերազմին ենթադրաբար մասնակցած՝ Արցախի բնակիչների ցանկ՝ կեղծ մեղադրանքներով:
Կատարվում է քննություն:
– Ես Առնոն եմ, 10 տարեկան, Ստեփանակերտ եմ եկել, որպեսզի մասնակցեմ մաթեմատիկայի ու լողի պարապմունքների։ Մարտակերտից եմ եկել, մեկ ամիս ու մեկ շաբաթ կմնամ ու կվերադառնամ։ Եկել եմ Ստեփանակերտում մնամ, որովհետև տրանսպորտ չկա, պատճառն այս շրջափակումն է, վառելիք չկա, եթե ավտոբուս է լինում, մարդիկ շատ են լինում, նեղվածք է լինում, չեն կարողանում գնալ…
– Բարև ձեզ, ես Նարե Համբարձումյանն եմ, 10 տարեկան եմ, ապրում եմ Ստեփանակերտում։ Իմ տունը Ստեփանակերտի կենտրոնից շատ հեռու է, ոտքով եմ պարի գալիս, գնում… Ես շատ կուզենայի հաճախել ճամբար կամ գյուղ գնալ։ Անցյալ տարի ես գնացել էի ճամբար… ուղղակի հիմա չկա, երևի տրանսպորտի պատճառով չկա… տրանսպորտն էլ բլոկադայի պատճառով չկա, բենզին չկա…
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Ահա այն վայրը և կետը, որտեղ գտնվում է Հայոց պետականության փրկությունը:
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ) ևս միացել է Լրագրողների Եվրոպական ֆեդերացիայի (EFJ) և Հայաստանի Ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարություններին:
Նիկոլը Արցախում օգտագործում էր «Ղարաբաղի հայություն» եզրույթը, ես տագնապ էի հնչեցնում նման ձեւակերպման վտանգների մասին, բայց նույնիսկ այն ժամանակվա Արցախի ղեկավարությունը ծպտուն չէր հանում։
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) միացել է Հայաստանի Ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարությանը՝ դատապարտելով Հայաստանի կառավարության աջակիցների կողմից սոցիալական ցանցերում և որոշ առցանց լրատվամիջոցներում Ղարաբաղում լարված իրադարձությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո սկսած վիրավորանքների և ոտնձգությունների արշավը: