
Ադրբեջանում 20-ամյա աղջկան մեղադրել են Հայաստանի օգտին լրտեսության համար

Ադրբեջանում 20-ամյա աղջկան մեղադրել են Հայաստանի օգտին լրտեսության և ՀՀ հատուկ ծառայության աշխատակցի միջոցով Ադրբեջանի մասին տեղեկություններ փոխանցելու համար:
Ֆիդան Ալիևային մեղադրանք է առաջադրվել հայրենիքի դավաճանության հոդվածով։ Նրան սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
Ալիևան եղել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը արգելափակած «էկոակտիվիստների» շարքում։ Նշվում է, որ նա տեղեկություններ, տեսանյութեր և լուսանկարներ է ուղարկել Հայաստանի հատուկ ծառայության աշխատակցին, որի հետ ծանոթացել է Telegram հավելվածի միջոցով։ Աղջիկը հերքել է մեղադրանքները։