«Կապիտուլյանտ, դու վարչապե՞տ ես, թե՞ եղանակի տեսություն հաղորդող… Այս ամենի մեղքը քո վզին է, Նիկոլ». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խաղաղություն խոստացող Նիկոլն այսօր հնարավոր պատերազմի «սև թղթի» լուրն էր հայտնում հպարտ քաղաքացիներին։

Կապիտուլյանտ, դու վարչապե՞տ ես, թե՞ եղանակի տեսություն հաղորդող։

Երկիրը նոր էսկալացիայի շեմին է, Ադրբեջանը սպառնում է Հայաստանին, իսկ դու, լուծումներ տալու փոխարեն, կառավարության նիստի ժամանակ արտաքին քաղաքական եղանակի հաղորդում ես տալիս, այն էլ՝ սուտ։

Ո՞ւմ վրա ես մուննաթ գալիս։

Այս ամենի մեղքը քո վզին է, Նիկոլ։

Ինչո՞ւ հրաժարվեցիր ՀԱՊԿ ռազմատեխնիկական օժանդակությունից։

Ինչո՞ւ հրաժարվեցիր ՀԱՊԿ զորավարժություններից։

Ինչո՞ւ բերեցիր ԵՄ դիտորդներին։

Ինչո՞ւ հանձնեցիր Լաչինը ,Սուսը,Աղավնոն։

Ինչո՞ւ խախտեցիր նոյեմբերի 9-ի հայտարարության կետերն ու Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ տվեցիր ադրբեջանցիներին։

Ինչո՞ւ ճանաչեցիր Արցախն Ադրբեջանի մաս։

Հարցերը բազմաթիվ են, որոնց պատասխանը դու չես կարող տալ։

Մի անգամ գոնե մարդ եղիր, փասա-փուսեդ վերցրու եւ հեռացիր»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930