Բաժիններ՝

«Wildberries»-ը վատ իմաստով գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում. Քերոբյան

Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներին իրենց խնդիրները լուծելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջարկում է դիմել Մրցակցային պաշտպանության հանձնաժողով։

Հիշեցնենք, որ տնտեսվարողները պահանջում են արգելել «Wildberries»-ից ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը և հավասար պայմաններ ստեղծել իրենց համար։

«Երբ «Wildberries»-ն ապրանք է ներմուծում, կամ սպառողը ապրանք է գնում «Wildberries»-ից, ԱԱՀ-ի պարտավորությունն արդեն տեղափոխվում է Հայաստան: «Wildberries»-ը պարտավոր է արդեն ԱԱՀ վճարել վաճառքի համար: Այն, ինչ փոքր ու միջին ձեռնարկատերերը չեն մուծում: Այսինքն` կարելի է ասել, որ «Wildberries»-ն է վատ իմաստով գտնվում անհավասար մրցակցային պայմաններում, քան տեղական փոքր ու միջին ձեռնարկությունները»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քերոբյանը՝ նշելով, որ նույնն է նաև, երբ մեծ սուպերմարկետներն ապրանքն ավելի էժան են վաճառում, քան փոքր խանութները գնում են այդ ապրանքները։ Դա տնտեսական հարց է` ավելի մեծ մասշտաբով առևտրաշրջանառություն կատարողներն ավելի ցածր գին են վճարում ապրանքի համար։

Քերոբյանի խոսքով՝ աշխարհում առևտրի ձևը փոխվում է, և անգամ ԱՄՆ-ում խոշոր առևտրային ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը առցանց առևտրի զարգացմանը զուգընթաց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս