Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին, ով ավարտում է դիվանագիտական գործունեությունը մեր երկրում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության և հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկու բարեկամ երկրների համագործակցությունը հետագայում ևս կշարունակի զարգանալ՝ հաշվի առնելով առկա մեծ ներուժը:

Փաշինյանը պարոն Սխեմերսին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930