Դատավոր Մարաբյանը վերջին պահին որոշել է բողոքները քննել բանավոր ընթացակարգով. Արմեն Աշոտյանի պաշտպան
                                    Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պետք է հրապարակեր Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու դեմ բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը:
Քիչ առաջ պաշտպանության կողմին հայտնի դարձավ, որ դատավոր Ս.Մարաբյանը վերջին պահին որոշել է բողոքները քննել բանավոր ընթացակարգով:
Նիստի օրվա և ժամի մասին կծանուցվի լրացուցիչ»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    