
Ժիրայր Սեֆիլյանը կանչվել է ԱԱԾ

Սեպտեմբերի 11-ին Ազգային-Ժողովրդավարական ԲԵՎԵՌԻ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը որպես վկա հարցաքննության է ծանուցվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ։
Ազգային-Ժողովրդավարական ԲԵՎԵՌԻ մամուլի ծառայությունից հայտնում են՝ հարցաքննության առիթը եղել է Ժ. Սէֆիլյանի այն հայտարարությունը, որ առկա են լուրեր Հայաստանում վագներականների գտնվելու և ազգային անվտանգության համար սպառնալիք լինելու մասին։