
Երևանի և Բաքվի միջև սրացումը բարդացնում է կապերի ապաշրջափակման աշխատանքը. Օվերչուկ

Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սրացումը բացասաբար է անդրադառնում Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի լուծման վրա։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Միաժամանակ Օվերչուկը տեղեկացրել է, որ այս հարցով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են։
«Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է ազդում մեր աշխատանքի վրա։ Ժամանակն անցնում է, մինչև մենք նորից վերադառնում ենք, նստում ու սկսում աշխատել, բայց դա չի նշանակում, որ բանակցությունները կասեցված են»,- ասել է նա:
Օվերչուկը վստահեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նոր հանդիպումը տեղի կունենա, երբ պահը հասունանա։