«Դուխ չունեցաք Արցախի նախագահին շնորհավորելու համար, թուրքի կամակատարներ. Ձեր դուխը Զախարովայի հետ լեզվի գոնկա մտնելու համար է միայն». Շարմազանով

Էդուարդ Շարմազանվը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դուխ չունեցաք Արցախի նախագահին շնորհավորելու համար, թուրքի կամակատարներ։

Նիկոլ ու քպ-ականներ, ինչո՞ւ Արայիկ Հարությունյանին շնորհավորում էիք Արցախի նախագահ ընտրվելու առթիվ, իսկ Սամվել Շահրամանյանին՝ ոչ։

Նիկոլ, դու էիր Շուշիում մասնակցում Արայիկի երդմնակալությանը։

Դու էիր Շուշիում տրնգի պարում։

Դու էիր Ստեփանակերտի հրապարակում ասում՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։

Հիմա ի՞նչ եղավ, որ ծպտուն չես հանում։

Էրդողանն ու Ալիեւը կբարկանա՞ն…

Ձեր դուխը Զախարովայի հետ լեզվի գոնկա մտնելու համար է միայն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930