
ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են գերության մեջ գտնվող հայերին, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանին և Գագիկ Ոսկանյանին․ «Փաստինֆո»

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերին, այդ թվում ՝ Հակարիի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանին, գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանին։
ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ տեսակցությունների շրջանակներում, որոնք առանձնազրույցների տեսքով են ընթացել, տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։