Ադրբեջանում Արգենտինայի դեսպանն ԱԳՆ է կանչվել Արցախի մասին Ֆերնանդեսի խոսքերի համար

Ադրբեջանում Արգենտինայի դեսպան Մարիանհելես Բելուշին կանչվել է ԱԳՆ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Արգենտինայի դեսպանին ԱԳՆ–ում բողոքի նոտա է հանձնվել նրա համար, որ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը «կանխակալ կարծիք է հայտնել Ադրբեջանի դեմ 2023 թ սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում G20 գագաթնաժողովի ժամանակ»։

Նշենք, որ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն առաջացնում է մարդասիրական ճգնաժամ, որի նպատակը իր իսկ տարածքում հայ ժողովրդին պատժելն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930