ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 21-ին հայտարարել է, որ մտադիր է պետքարտուղարի պաշտոնում առաջադրել դեմոկրատ սենատոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերիի թեկնածությունը:
Դեկտեմբերի 21-ին Ռումինիայի խորհրդարանը հաստատել է երկրի կառավարության նոր կազմը, որտեղ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է մեր հայրենակից Վարուժան Ոսկանյանը:
‹‹Սմբո››, ‹‹Ռոմիկ››, ‹‹Նորո››, ‹‹Արտյոմ››, ‹‹Ծկլ››, ‹‹Պապա››, ‹‹ Ավո›› անուններով և մականուններով որսորդների ու որսամսի գնորդների ինքնությունը դեռևս քննությամբ չի պարզվել:
Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Սարգսյանի նախագահությամբ, շարունակվում է Մասիս Ղազարյանի և Արմենակ Ծատուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Տունը պատկանում է ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկատուների սպասարկման օպերատիվ բաժնի գլխավոր օպերլիազոր 38-ամյա Արման Մարգարյանին:
Չինաստանի կոմունիստական կուսակցության ռազմական խորհուրդը հրամայել է բարձրաստիճան սպաներին հրամայել է զերծ մնալ շքեղությունից, ճոխ հյուրասիրություններից և երկար ելույթներից։
Մեղրի քաղաքից 25 կմ հյուսիս, Լիճք համայնքի հարևանությամբ պղնձի հանքավայր է հայտնաբերվել: «Թաթսթոուն» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարությանն է ներկայացրել այդ հանքավայրի փորձագիտական եզրակացությունը:
Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ պետք է լինել հայաստանամետ, սիրել սեփական ժողովրդին ու սեփական երկիրը: Այ էդ մեսիջն ուղարկեց սրանց, որ հիմար-հիմար դուրս չտան:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը Ա. Գրիգորյանը կասկածվում է կաշառքի միջնորդություն կատարելու, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ:
Եթե Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվեին ամբողջովին համամասնական ընտրակարգով, ՀՀԿ-ն ԱԺ-ում չէր ունենա բավարար թվով ձայներ կառավարություն կազմավորելու համար, եթե անգամ ՀՀԿ-ն կոալիցիա կազմեր ՕԵԿ-ի հետ։ Այս մասին նշվում է Policy Forum Armenia կենտրոնի «Հայաստանի 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունները» հատուկ զեկույցում։
Բնական եղևնին իր գեղեցկությամբ վաղուց արդեն ոչ մեկին չի զարմացնում: Թեև այն ունի շատ հաճելի բույր և տեսքն էլ շքեղ է, այնուամենայնիվ, մարդկությունը փորձում է բնությունից հեռու հրաշքներ ստեղծել:
Կառավարությունն արդեն իսկ հաստատել է ՀՀ գրադարանների միասնական մատենագիտական համահավաք գրացուցակի ստեղծման կարգը, որն ուժի մեջ մտավ այսօրվանից:
Այսօր ներկայիս վարչակարգը վախենում է միայն քաղաքացիական կուռ պայքարից:
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի «Գրհամ» կոչվող տարածքում «Բելառուս» մակնիշի տրակտորը վթարի է ենթարկվել:
Ոստիկանության Սևանի և Կենտրոնական բաժինների աշխատակիցները հայտնաբերել են «Mitsubishi» մակնիշի 30 ՕՕ 111 համարանիշի ավտոմեքենան առևանգողին:
2012 թ. դեկտեմբերի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 9.5% և 6.5%:
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի կենտրոնական հրապարակում տեղադրված 23 մետրանոց տոնածառը շուռ է եկել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Այսօր` ժամը 10:30-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Արթիկում Աշտարակում, Վայքում, Մեղրիում տեղում է ձյուն:
Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Ապարան-Ալագյազ, Վայք-Սիսիան և Երևան-Սևան ավտոճանապարհները:
Ինչպես տեղեկացնում էէ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, դեկտեմբերի 17-21-ն ընկած ժամանակահատվածում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում իրականացվել է 19,350,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 404.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Տանել չեմ կարողանում միջակությունը, միջին ռեգիստրի վրա ապրող մարդկանց:
Հինգ տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը` վերադառնալով մեծ քաղաքականություն, տասնյակ ելույթներ ունեցավ` մեկը մեկից ավելի հնչեղ, մեկը մյուսից ավելի իմաստուն: Բայց բոլոր այդ ելույթների, տեքստերի հիմքում ընկած էր, այսպես ասած, չարենցյան դոկտրինը, որն այն ժամանակ ընկալվում էր ոչ միայն ու ոչ այնքան՝ որպես քաղաքական ուղերձ, որքան՝ որպես աշխարհայացք, որպես կենսափիլիսոփայություն:
Նրա ստեղծած ABBYY Lingvo բառարանը ծանոթ է համակարգչով աշխատող գրեթե յուրաքանչյուր մարդու։ Սկսելով զրոյից՝ մեր հայրենակից Դավիթ Յանը Forbes-ի կողմից համարվում է ամենահաջող գործարարներից մեկը։
38-ամյա Արա Հովհաննիսյանը 2010-ի մայիսին՝ որպես ամենամեծ տպագրված խաչբառի հեղինակ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Հատուկ նիստում տեղի է ունեցել պարոն Սեյրան Օհանյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը, որի արդյունքներով հայցորդին շնորհվել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Վերջին տարվա ընթացքում կատարված իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին այն, ինչի մասին ղարաբաղցիները բարձրաձայնում էին 70 տարի շարունակ, այն է` Ադրբեջանի կազմում իրենք ապագա չունեն:
«Ես ուրախ եմ, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները շատ լավ անցան: Ես գլխավորում էի ՀՀԿ համամասնական ցուցակը, ընտրությունները մեր մոտ մրցակցային միջավայրում էին, ու փառք Աստծո, դրանք չանցան բռնության, անթույլատրելիի սահմանները»:
«Երբ հստակ գաղափարական և քաղաքական սկզբունքներով մարդը դուրս է գալիս ընտրապայքարի, դա խոստանում է, որ որոշակի բովանդակություն կունենան այս ընտրությունները»:
«Իրականում ես համարում եմ, որ լավ հնարավորություն ունեմ մեր ժողովրդի վստահությունը շահելու, այդ պաշտոնում երկրորդ ժամկետում պաշտոնավարելու համար»:
Հակաբիոտիկների շատ օգտագործումը կարող է բակտերիաների կայունության պատճառ դառնալ, ինչպես նաև՝ կողմնակի ազդեցություններ ունենալ՝ դիարեա, ցան, փսխում: