Բաժիններ՝

Չինաստանը մեծ քանակությամբ մրգեր ու բանջարեղեն կմատակարարի Ռուսաստանին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չինական «Բաոժուն» ընկերությունը բացելու է դեպի Ռուսաստան մրգերի ու բանջարեղենի ուղիղ արտահանման հարթակ: Այս մասին հայտարարել է Հեյլունցզյան նահանգի Կիրառական էկոնոմիկայի ասոցիացիայի նախագահ Չժան Չունցզյաոն:

Նրա խոսքերով՝ Դունին շրջանում տեղի է ունենալու ռուս-չինական անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի նախագծի՝ «Բաոժուն» ընկերության մաքսային վերահսկողության գոտու բացման արարողակարգը, ինչը նշանակում է, որ Դունինի անցակետը շահագործման է հանձնվում՝ Ռուսաստանին ընկերության մրգերն ու բանջարեղենը մատակարարելու համար:

«Բաոժուն» գոտին կդառնա դեպի Ռուսաստանի Հեռավոր Արևելք մրգերի ու բանաջարեղենի արտահանման լոգիստիկ (բեռների հավաքման ու բաշխման, գների որոշման) կենտրոն: Ըստ էության, դա լինելու է 70.000 քառակուսի մետր տարածքով մեծածախ առևտրի շուկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031