Ղրիմն այնքան հեշտ թվաց Պուտինին, որ նա սկսեց զբաղվել նաև Ուկրաինայի հարավ-արևելքով. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չափազանց հեռու է գնացել Ուկրաինայի հարցում, և Ռուսաստանը չի կարող կորուստներ չունենալ.

«Կարծում եմ, որ Ռուսաստանը չունի հեռանակարներ: Պուտինը մտել է այնտեղ, որտեղից անվնաս դուրս չեն գալիս: Ղրիմը նրան այնքան հեշտ թվաց, որ նա հավանաբար կարծեց, թե հիմա կանջատվի նաև Ուկրաինայի արևելքն ու հարավը, կհանձնվեն բոլորը, և կվերականգնվի ռուսական մեծ կայսրությունը:

Մենք հուսով ենք, որ Ուկրաինայի դեպքում կհաջողվի խուսափել վատագույնից: Իսկ ամենավատը լայնամասշտաբ ներխուժումն է: Պուտինը, բնականաբար, դիտարկում է մի շարք տարբերակներ»:

Տեսանյութեր

Լրահոս