Բաժիններ՝

Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է նրա դատավճիռը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտարարել է, որ իրենք բողոքարկել են Հարությունյանին 6 տարի և 9 ամիս ժամկետով ազատազրկելու մասին որոշումը:

Օգոստոսի սկզբին նման վճիռ էր կայացրել Մոսկվայի Տրոիցկու շրջանի դատարանը՝ կապված Հարությունյանի վարած «Կամազ» բեռնատարի մասնակցությամբ 2013 թվականի հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում գրանցված խոշոր ավտովթարի հետ, ինչի հետևանքով զոհվել էր 18 և վիրավորվել էր ավելի քան 40 մարդ:

Մարգարյանը հայտարարել է, որ իրենք բողոքարկել են դատավճռի մի մասը: Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է 327-րդ հոդվածով Հարությունյանին մեղավոր ճանաչելու (կեղծ փաստաթղթերի օգտագործում) մասին: Մարգարյանն ընդգծել է, որ Հարությունյանը չի գործել նման հանցանք, և իրենք դատարանին խնդրում են արդարացնող դատավճիռ կայացնել տվյալ մասով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031