Բաժիններ՝

ԱՄՆ-ում ստեղծվում է աշխարհի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Kinder Morgan էներգետիկ խոշոր կորպորացիան, որը տիրում է ԱՄՆ-ի ու Կանադայի նավթամուղերին ու գազամուղերին, իր վերահսկողության տակ գտնվող ակտիվները միավորելու է մեկ ընկերության մեջ: 

Այս մասին հայտարարել է կորպորացիայի ղեկավար Ռիչարդ Կինդերը. «Այդ միավորումը կդառնա էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն ընկերությունը և իր մեծությամբ կհանդիսանա երրորդ խոշոր էներգետիկ ընկերությունը»:

Վերլուծաբանների գնահատմամբ՝ նոր կառույցի արժեքը կազմելու է մոտ 140 միլիարդ դոլար: Ներկա դրությամբ նրան պատկանող նավթամուղերի ու գազամուղերի ընդհանուր երկարությունը կազմում է գրեթե 130.000 կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031