Բաժիններ՝

Նորվեգիան կարող է միանալ ՌԴ-ի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին

Эхо Москвы ռադիոկայանի փոխանցմամբ՝ Նորվեգիան կարող է միանալ Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին: Բացառված չէ, որ դա տեղի կունենա այդ երկրի կառավարության ու խորհրդարանի խորհրդակցությունների հետո:

Նորվեգիայի իշխանությունները հայտնվել են բավական բարդ իրավիճակում: ԵՄ-ի անդամ չհանդիսացող Նորվեգիան համաձայն է Ուկրաինայի հարցում ԵՄ-ի դիրքորոշման հետ և ցայժմ աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն:

Սակայն Ռուսաստանի կողմից սննդամթերքի ներկրման վրա բեռնարգելք դնելը կարող է Օսլոյին հարկադրել՝ վերանայելու համար նման համերաշխության հանդեպ իր մոտեցումները: Ձկնամթերքի մատակարարման վրա դրված արգելքը Նորվեգիայում արդեն իսկ հանգեցրել է ծովամթերք արտադրողների բաժնետոմսերի գնանկմանը: Ռուսաստանը Նորվեգիայից տարեկան ներկրում է 1 միլիարդ եվրոյի ապրանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031