Human Rights Watch-ի ղեկավարներին թույլ չեն տվել մուտք գործել Եգիպտոս
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավարներին թույլ չեն տվել մուտք գործել երկիր: Այս մասին նշված է իրավապաշտպանների տարածած հայտարարությունում:
Կազմակերպության տնօրեն Քենեթ Ռոտն ու կազմակերպության մերձավորարևելյան բաժնի պետ Սառա Լի Ուիթսոնը պետք է այցելեին Եգիպտոս՝ մասնակցելու համար զեկույցի հրապարակմանը, որում խոսք է գնալու 2013 թվականի բողոքի ակցիաների ժամանակ ուժայինների կողմից ցուցարարների զանգվածային սպանությունների մասին:
Կազմակերպության ղեկավարներին Կահիրեի օդանավակայանում ձերբակալել են օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը: Ուիթսոնին «անվտանգության պատճառներով» արդեն իսկ արտաքսել են երկրից: