Բաժիններ՝

Ուկրաինական կողմը ներկայացրել է հակաահաբեկչական գործողության ողջ ընթացքում կրած ռազմական կորուստները

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողության անցկացման ողջ ընթացքում զոհվել է 568 և վիրավորվել է ավելի քան 2000 ուկրաինացի զինծառայող:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի Տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն:

Լիսենկոն մանրամասնել է, որ այդ տվյալներն այսօր առավոտյան ժամը 09.00-ի դրությամբ են: Լիսենկոն հավելել է, որ կորուստների թվում հաշվի են առնվել նաև կամավորական ջոկատների կորուստները, քանի որ այդ ջոկատները հանդիսանում են ուժային կառույցների հաստիքային ստորաբաժանումներ:

Նրա խոսքերով՝ վերջին օրերին զոհվել է 6 և վիրավորվել է 24 զինծառայող: Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողությունը մեկնարկել է այս տարվա ապրիլի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս