Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը քննադատել է Բարաք Օբամային

Ամերիկյան Atlantic պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի սխալները հանգեցրել են Սիրիայում «Իսլամական պետություն» սուննի խմբավորման ակտիվացմանը, որն ավելի ուշ հարձակում ձեռնարկեց Իրաքի մի շարք շրջաններում:

Քլինթոնը «տապալված» է որակել Սիրիայի հանդեպ Օբամայի քաղաքականությունը: Նրա կարծիքով՝ Օբաման բավականաչափ չի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ հանդես եկող ապստամբներին, ինչը և ջիհադականներին տվել է մանևրելու տիրույթ և առաջացած մեծ վակուումը լցնելու հնարավորություն:

Քլինթոնը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է մշակի իսլամական ծայրահեղականների դեմ պայքարի լայնամասշտաբ ռազմավարություն, ինչպես որ նա ունեցել է ԽՍՀՄ-ի կոմունիստական գաղափարախոսության դեմ պայքարում: Քլինթոնը հիշեցրել է, որ համապարփակ այդ ռազմավարության շնորհիվ իրենք հասան իրենց նպատակին՝ ԽՍՀՄ-ի կործանմանն ու կոմունիզմի կոլափսին:

Հիլարի Քլինթոնին համարում են 2016 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս