
Օբաման առաջիկա օրերին կշնորհավորի Էրդողանին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Քեյթլին Հայդենը հայտարարություն է տարածել՝ կապված Թուրքիայի 12-րդ նախագահի պաշտոնում Ռեջեփ Էրդողանի ընտրվելու հետ:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկություն է հայտնել համագործակցել նոր պաշտոն զբաղեցրած Էրդողանի հետ: Հայդենը հավելել է, որ դրա հետ կապված՝ Օբաման առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա Էրդողանի հետ և կշնորհավորի նրան՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հայդենը հավելել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել նաև Թուրքիայի նոր վարչապետի հետ, ով տվյալ պաշտոնում կփոխարինի Էրդողանին:
Հիշեցնենք, որ Էրդողանն ափսոսանք է հայտնել, որ այլևս ուղիղ շփում չունի Օբամայի հետ: