ԱՄՆ-ը խորին մտահոգություն է հայտնել շփման գծում բռնությունների էսկալացիայի կապակցությամբ, որոնք զգալի կորուստների հանգեցրին հուլիսի 31-ին:
Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան երեկ կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ` Գազայի հատվածում ռազմական գործողություններ իրականացնելու համար:
2014թ. հունվար-հունիսին գրանցված ամուսնության դեպքերը` 2013թ. հունվար-հունիսի համեմատ աճել են 8.4%-ով (ամսական կազմել է մոտ 1600), իսկ ամուսնալուծության դեպքերն աճել են` 35.5%-ով (ամսական կազմել է մոտ 400):
Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Լեյլա Յունուսին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»:
Նման որոշում է կայացվել նաև նույն գործով անցնող ևս երկու անձի նկատմամբ:
Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:
Վիրավոր պաղեստինցիների թիվը հասել է 8850-ի:
Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ը:
Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն:
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած հաշվետվական տվյալների համաձայն, 2014թ. հունվար-հունիսին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 323 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է դեպքերի նվազում` 14.3 %-ով:
ՀՀ տարածքում գործող 21 բանկերը միասին այս տարվա առաջին կիսամյակում նվազեցրել են պետբյուջե վճարվող հարկերը 837 միլիոն դրամով կամ 3.8%-ով։
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության, 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 463 331 մարդ, որոնցից աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 458 497, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 4 834 մարդ:
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կառուցվող գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) 2014թ-ի երկրորդ եռամսյակում կազմել է 57.1, ինչը բարձր է կայունության միջակայքից՝ պահպանելով բոլոր ոլորտներում առկա լավատեսական տրամադրվածությունը:
Տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից:
Ժամը 19:00-ից Մատենադարանի հարակից տարածքից մեկնարկել է էլեկտրաէներգիյի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության երթը։ Ակցիայի մասնակիցները շարժվեցին Մաշտոցի պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ. այն կշարունակվի ՀՀ կառավարության շենքի առջև:
ԼՂՀ ՊԲ-ն տարածել է տեսանյութ, որտեղ ՊԲ շարքային Նորայր Միքայելի Քամալյանը, ով այժմ գտնվում է հոսպիտալում, պատմում է, թե ինչ է տեղի ունեցել հուլիսի 31-ին՝ հակառակորդի հարձակման ժամանակ:
Ստացված օգնության 30.0%-ը կազմել են մանածագործական իրերը, 28.5%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 9.1%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 8.5%-ը`սարքեր և ապարատները, 8.4%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 15.5%-ը` մնացած ապրանքները:
Օգոստոսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին: Հանդիպման նպատակը հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով վերջին օրերի լարվածության կտրուկ աճի մասին ռազմական կցորդներին իրազեկելն էր:
2014թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել1 495 967 զբոսաշրջիկներ2 կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 17.3%:
Հաֆիզ Վելիևը և Աղամիր Աղամիրովը մեղավոր են ճանաչվել քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով` «Պետական դավաճանություն»: Վճիռը կայացրել է Բաքվի դատարանը:
Մոսկվան կբողոքարկի Եվրամիության որոշումը` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժիկովը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 31-ին հայկական կողմի հետ փոխհրաձգության արդյունքում վիրավորված զինծառայողներից մեկը օգոստոսի 1-ին մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով երկրի ռազմական գերատեսչությանը:
Այսօր՝ օգոստոսի 1-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.26 դրամ։
Ադրբեջանցիներն իրենք էլ չեն հավատում սեփական ՊՆ-ին՝ հայկական կողմի կորուստների մասին։ Այդ մասին կարելի է կարծիք կազմել՝ հետևելով ադրբեջանական կայքերում հրապարակվող լուրերի տակ թողնված մեկնաբանություններին
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ որ հայկական զինուժը անցած գիշեր կորուստներ չի ունեցել
«Ստրատեգիական տեսանկյունից ՌԴ-ն զինում է և Հայաստանին, և՛ Ադրբեջանին, քանի որ մենք ուզում ենք ազդեցություն ունենալ երկու կողմի վրա էլ: Մեզ ավելի հետաքրքրում է ոչ թե առանձին Հայաստանը, այլ ամբողջ Կովկասը ներառյալ Ադրբեջանը, որը ՌԴ-ի համար ստրատեգիական առումով ավելի կարևոր երկիր է, քան Հայաստանը
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող՝ սպառողների վստահության ցուցանիշն (ՍՎՑ) աճել է` կազմելով 41.6:
Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը թեժ փոխհրաձգության արդյունքում սպանվել են 8 ադրբեջանցի զինծառայողներ, այդ թվում՝ 2 սպա։
Կառավարության որոշմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին մեկ տարի ժամկետով տրվել է Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր: