
Ըստ ԿԲ-ի՝ Հայաստանի գործարարները լավատեսորեն են տրամադրված

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կառուցվող գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) 2014թ-ի երկրորդ եռամսյակում կազմել է 57.1, ինչը բարձր է կայունության միջակայքից՝ պահպանելով բոլոր ոլորտներում առկա լավատեսական տրամադրվածությունը: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ։
Գործարար միջավայրի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ծառայությունների
ոլորտում (61.9), իսկ ամենացածր ցուցանիշը` շինարարության ոլորտում, ինչը, սակայն, գտնվում է կայունության միջակայքի ստորին սահմանում: Արդյունաբերության և առևտրի ոլորտներում ևս արձանագրվել է աճի տեմպի արագացում և երկրորդ եռամսյակում ցուցանիշների արժեքները բարձր են կայունության միջակայքից: