Բաժիններ՝

Հայաստան առաքված մարդասիրական օգնության ծավալներն աճել են 5.2%-ով

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2014թ. հունվար-հունիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 1 702.0 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 9.6 մլրդ. դրամ կամ 23.2 մլն. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մարդասիրական օգնության ծավալներն աճել են 5.2%-ով։

Ստացված օգնության 30.0%-ը կազմել են մանածագործական իրերը, 28.5%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 9.1%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 8.5%-ը`սարքեր և ապարատները, 8.4%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 15.5%-ը` մնացած ապրանքները:

Մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի 24.4%-ը բաժին է ընկնում Նիդերլանդներին, 20.7%-ը՝ ԱՄՆ-ին, 14.3%-ը՝ Ավստրալիային, 11.4%-ը` Չինաստանին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս