Ռուսաստանը կբողոքարկի ԵՄ պատժամիջոցները
Մոսկվան կբողոքարկի Եվրամիության որոշումը` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժիկովը: Նրա խոսքով` ԵՄ-ի պատժամիջոցները հակասում են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորմերին, և Ռուսաստանն ամեն ինչ անելու է այդ միջազգային կազմակերպության միջոցով պատժամիջոցները չեղյալ հայտարարելու համար:
Հիշեցնենք, որ Բրյուսելը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումն ընդունել էր հուլիսի 31-ին, որից հետո այն հաստատվել էր ԵՄ 28 անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից: Պատժամիջոցները մասնավորապես վերաբերում են Ռուսաստանի նավթարդյունաբերությանը, ռուսական բանկերին և ռազմարդյունաբերության ոլորտին: