Բաժիններ՝

Ադրբեջանը հայտարարում է ևս մեկ զոհի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 31-ին հայկական կողմի հետ փոխհրաձգության արդյունքում վիրավորված զինծառայողներից մեկը օգոստոսի 1-ին մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով երկրի ռազմական գերատեսչությանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ը այսօր հաղորդագրություն էր տարածել, որ իբր հայկական դիվերսիոն-հետախուզական բնույթի հարձակումը կանխելու հետևանքով 8 զոհ են ունեցել։

Հուլիսի 31-ին ադրբեջանական կողմը հայտարարել էր ևս երկու զոհի մասին: Ադրբեջանցի զինծառայողները, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, մահացել էին «հայկական կողմի՝ հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով»: Եվս մեկ երկու հոգու զոհվելու մասին Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել էր երեկ՝ հուլիսի 31-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս