Բաժիններ՝

Բանկերի վիճակն էլ լավ չէ

ՀՀ այդքան գովաբանված բանկային համակարգը, ինչպես երևում է, իր լավագույն ժամանակները չի ապրում։ ՀՀ տարածքում գործող 21 բանկերը միասին այս տարվա առաջին կիսամյակում նվազեցրել են պետբյուջե վճարվող հարկերը 837 միլիոն դրամով կամ 3.8%-ով։

Ինչպես երևում է ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայության կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկից՝  բանկերը միասին վճարել են 21 միլիարդ 111 միլիոն դրամ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 21 միլիարդ 948 միլիոնի դիմաց։

21 բանկերից 11-ը հարկերի նվազում են ունեցել։

Տոկոսային առումով հարկերն ամենից շատ նվազեցրել է Մելլաթ բանկը՝ 57.7%-ով կամ 100 միլիոն դրամով։

Հարկերի զգալի աճ արձանագրել են Արցախբանկը (48%), Հայէկոնոմբանկը (43.3%) և Ամերիաբանկը (31.6%) ։

banker-harker

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031