Շտապ. Ադրբեջանը հայտարարել է 8 զոհի մասին

Ադրբեջանական haqqin.az-ը, հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում է, որ հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը թեժ փոխհրաձգության արդյունքում սպանվել են 8 ադրբեջանցի զինծառայողներ։ Բացի այդ, ադրբեջանական կողմը հայտարարել է ևս 2 սպայի կորստի մասին։

Ըստ ադրբեջանցիների՝ հայկական զինուժը Աղդամի և Թարթառի շրջաններում փորձել է հատել սահմանը։ Սկսվել է փոխհրաձություն, որի արդյունքում, իբր հայկական ուժերը տալով մեծ կորուստներ՝ նահանջել են։

Նշենք, որ երեկ Ադրբեջանը հայտարարել էր ևս մեկ զոհի մասին։

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել էր հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:

Կարդացեք նաև

Ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդագրության՝ հայ դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր:

Ըստ երևույթին, ադրբեջանական կողմը փորձում է սեփական արկածախնդրության զոհերին «դուրս գրել» հայկական կողմի հաշվին։ Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկա օրերին ադրբեջանցիները հայտարարեն նոր զոհերի մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031