Բաժիններ՝

Ադրբեջանական բանակի խոշորագույն կորուստը՝ 1994թ. զինադադարից հետո

«Կորուստները, որոնք ադրբեջանական բանակը կրել է հայերի կողմից երեկ իրականացված դիվերսիայի արդյունքում, խոշորագույնն են՝ 1994 թվականի մայիսի 12-ին հաստատված հրադադարից հետո»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական haqqin.az-ը և մի շարք այլ կայքեր, հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, տեղեկացրել են, որ հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը թեժ փոխհրաձգության արդյունքում սպանվել են 8 ադրբեջանցի զինծառայողներ։ Քիչ առաջ АПА ադրբեջանական գործակալությունը հայտարարեց դրանցից 2-ի անունները՝ Վյուգար Փոլադով և Էլնուր Իբրահիմով։

Բացի այդ, ադրբեջանական կողմը հայտարարել է ևս 2 սպայի կորստի մասին։
Ըստ ադրբեջանցիների՝ հայկական զինուժը Աղդամի և Թարթառի շրջաններում փորձել է դիվերսիոն-հետախուզական գործողություն իրականացնել և հատել սահմանը։ Սկսվել է փոխհրաձություն, որի արդյունքում, իբր հայկական ուժերը տալով մեծ կորուստներ՝ նահանջել են։

Նշենք, որ երեկ Ադրբեջանը հայտարարել էր ևս մեկ զոհի մասին:
Այսպիսով, ըստ տարբեր աղբյուրների՝ ադրբեջանական կողմը վերջին 20 ժամվա ընթացքում ունեցել է 11 զոհ։ Ու չնայած ադրբեջանցները տեղի ունեցածը ներկայացնում են որպես հայկական կողմից հարձակում, սակայն 11 զոհերի փաստը խոսում է այն մասին, որ հարձակումը եղել է ադրբեջանական կողմից, քանի որ հարձակվող կողմը միշտ ավելի մեծ թվով կորուստներ է ունենում։

Ավելացնենք նաև, որ մեր տեղեկություններով՝ Ադրբեջանի կողմից զոհերի թիվը շատ ավելի մեծ է և հասնում է մինչև 14-15-ի։ Կան նաև մեծ թվով վիրավորներ։

Նաև հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել էր հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ: Ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդագրության՝ հայ դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր:

Ըստ երևույթին, ադրբեջանական կողմը փորձում է սեփական արկածախնդրության զոհերին «դուրս գրել» հայկական կողմի հաշվին։ Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկա օրերին ադրբեջանցիները հայտարարեն նոր զոհերի մասին։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց այս պնդումը՝ նշելով, որ հարձակումը եղել է ադրբեջանցիների կողմից, որի արդյունքում հայկական կողմի մարտական բարձր պատրաստականության շնորհիվ հետ է շպրտվել՝ կրելով բազմաթիվ կորուստներ: Նա նաև նշեց, որ հայկական զինուժը անցած գիշեր կորուստներ չի ունեցել։

ԼՂՀ ՊԲ-ն ադրբեջանական կողմի 8 զոհերի մասին դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տվել։  Փոխարենը՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից հարձակման փաստի հերքման և ի լրումն ԼՂՀ ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրությունների` նախարարությունը ներկայացրել է հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը:

Փոխարենը՝ ներկայացրել է հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը: Մեր տեղեկություններով՝ հրապարակված զենք-զինամթերքն առգրավվել է հարձակմանը մասնակցած վիրավորված ադրբեջանցու ց, որին զինակիցները թողել են անօգնական վիճակում և փախել։ Վերջինս էլ իր հերթին է փախել՝ թողնելով զենք-զինամթերքը:

Ի դեպ, այդ լուսանկարներից ակնհայտ երևում է, որ ադրբեջանցի դիվերսանտները բավականին լավ զինված են եղել։ Սակայն մյուս կողմից, դա ցույց է տալիս, որ միայն զենք-զինամթերքի քանակով հաջողության հասնել հնարավոր չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս