1 տարում Հյուսիսային Կովկասում հաջողվել է ոչնչացնել 156 զինյալի, ներառյալ՝ խմբերի 36 ղեկավարների: Այս մասին Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, հայտնում է Lenta.ru-ն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Ցուցակի նախորդ տարբերակը հանձնվել է 2004 թ.-ին, որից հետո ԿԽՄԿ-ն շարունակել է սերտորեն աշխատել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովների և անհայտ կորածների ընտանիքների հետ՝ գրանցելով և հստակեցնելով զինված հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց գործերը։
Մենք ապրում ենք համակարգում ու աշխարհում, որտեղ ընտանիքը փլուզվում է: Որպես ամեն ինչի հիմք՝ այն դադարում է գոյություն ունենալ: Ու ինչ էլ տեղի ունենա աշխարհում գլոբալիզացիայի տեսակետից, մեզ սպասվում է գլոբալ աշխարհը՝ տեղական մտածողությամբ։ Չի կարելի զբաղվել բիզնեսով ու պոզիտիվ շարժումով, եթե դուք լավ բաների չեք հավատում։
Հարյուրավոր մարդիկ, որոնք ապաստան են հայցել Նորվեգիայում, իրենց իրենց բջջայիններում ունեցել են մահապատիժների տեսարաններով լուսանկարներ ու տեսագրություններ, հայտնում է նորվեգական Nettavisen.no լրատվական պորտալը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Լևոն աբեղա Գուլյանը (Ուկրաինայի հայոց թեմ): Տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Լևոնի ներկայացրած դիմումը:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների զինծառայողները «Կամխուդ» բարձրլեռնային զինափորձարանում ձեռնամուխ են եղել այս տարվա հոկտեմբերին ստացված «Օռլան-10» ժամանակակից համալիրի յուրացմանը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Մոսկվա՝ բանակցելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում հույս ունի մերձեցնել Մոսկվայի ու Վաշինգտոնի դիրքորոշումները սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Նախ չգիտեմ, թե ո՞վ է Միացյալ Նահանգների վրա առաքելություն դրել պայքարելու ողջ աշխարհում կոռուպցիայի դեմ՝ մեսիականության դրսեւորումները, ում կողմից էլ դրանք ի հայտ գան՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, թե որեւէ այլ երկրի, ինձ առանձնապես դուր չեն գալիս, որովհետեւ ոչ մի պետություն այդ առումով կատարյալ չէ: Բայց դա՝ մի կողմ: Պարզ չէ, թե ո՞ւմ նկատի ունի դեսպանատունը, երբ խոսք է գնում «հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց» մասին:
Ազգային Ժողովի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ
Արդեն 30 րոպեից ավելի է, լարված իրավիակ է ստեղծվել Երևան-Վարդենիս ավտոճանապարհի Մարտունի-Գավառ ավտոճանապարհի խաչմերուկում:
Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում, դեկտեմբերի 14-ին տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նույն բաժանմունք:
Ադրբեջանում ստեղծվել են Պետական նվտանգության ու Արտաքին հետախուզության ծառայություններ, հայտնում է Trend-ը:
1996 թվականի ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը ուզում էր 5 տարի մնալ իր պաշտոնում, սակայն մնաց պակաս, քան մեկուկես տարի։ 2008 թվականի ապրիլից հետո Ռոբերտ Քոչարյանն ուզում էր պահպանել իր վճռորոշ ազդեցությունը Հայաստանի քաղաքական եւ հատկապես տնտեսական կյանքի վրա, բայց տեղի ունեցավ սեփականության որոշակի վերաբաշխում, որից հետո երկրորդ նախագահը սկսեց խիստ ընդդիմադիր ելույթներ ունենալ։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության փորձագետները հայտարարել են, որ պարզել են պայթուցիկի տեսակը, որի օգնությամբ իրականացվել է ահաբեկչությունը Եգիպտոսում կործանված ռուսական Airbus А321 ինքնաթիռում: Ինչպես գրում է «Կոմերսանտը», դա եղել է պլաստիտ, որը տեղադրվել է ուղևորներից մեկի նստատեղի տակ:
Դատարանին պաշտպանական կողմը ներկայացրեց «Օդնոկլասնիկից» արտատպված տեքստերը՝ տուժողի ամբաստանյալին ուղարկված «պաչիկներով» ու «Iօve» գրություններով։ Պաշտպանական կողմը փորձում էր ապացուցել, որ ամեն բան զույգի միջեւ եղել է փոխադարձ համաձայնաթյամբ, եւ բռնաբարության ու սպառնալիքների մասին խոսք լինել չի կարող։ Տուժողը ցուցմունք էր տվել, թե ամբաստանյալը սպառնացել է՝ «Մատերդ կկտրեմ»»։
Օդեսայի մարզի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը սպառնացել է իրեն Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ, հայտնում է korrespondent.net-ը:
Ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին եւ հաջորդ օրերին վնասազերծված խմբի անդամները, մեր տեղեկություններով, նախաքննության մարմնին ուշագրավ ցուցմունքներ են տալիս՝ մանրամասն նկարագրելով իրենց գործողությունների ծրագիրը, շփումները տարբեր անձանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների հետ։ Նրանք տվել են նաեւ բազմաթիվ ներկա եւ նախկին պաշտոնյաների անուններ, որոնց հետ հանդիպել եւ քննարկել են երկրի վիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, կիսվել իրենց «հեղափոխական» գաղափարներով։
Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ոչնչացվել է հայերի կրակակետ, ինչի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե մարզային այցելությունների ժամանակ իրենք պահանջելու են բարձրաստիճան պաշտոնյաների, մարզպետների, կուսակցական հանցագործների եւ թաղային հեղինակությունների հրաժարականը:
Ընթացիկ տարվա հոկտեմբերից մինչև այժմ, այսինքն՝ գրիպի սեզոնին, Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» 3 դեպք։ Մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ այս տեղեկությունը հայտնել են առողջապահության նախարարությունից։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից կոռուպցիայի մեղադրանքներին ի պատասխան՝ նրա դեմքին ջուր է լցրել: Այս մասին քաղաքական գործիչը գրել է Facebook-ի իր էջում:
Հավատացնում եմ Ձեզ՝ չկա՛ միջգերատեսչական հակամարտություն, եթե որեւէ մեկին թվում է, որ առողջ մրցակցությունը վատ է, սխալ է: Բայց վստահեցնում եմ, որ մեր պարագայում անգամ այդ մրցակցությունը չկա, ուռճացնում են:
Պարզվում է՝ այս երկու շաբաթների ընթացքում բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ առնչություն են ունեցել խմբի անդամների հետ, անպայման հայտնաբերվում եւ ձերբակալվում են: Բացահայտված խումբը, որն ըստ ամենայնի, ծրագրել էր Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնել, ըստ լուրերի՝ մի քանի հարյուր համախոհներ է ունեցել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 15-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Երեկ՝ Մոսկվայի ժամանակով ժ.22:00-ի սահմաններում, Պրեսնենսկի շրջանում գտնվող «Էլեմենտ» բար-սրճարանի մուտքի մոտ կռիվ է ծագել տղամարդկանց երկու խմբի միջև, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հակառակորդի դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 11-ի երեկոյան զոհված ժամկետային զինծառայող Կարեն Գրիգորյանը դիրքեր բարձրանալուց առաջ հեռախոսով զրուցել էր Ղազախստանում գտնվող մոր հետ` ասել, որ վերջին անգամ է դիրքեր բարձրանում եւ շուտով տուն կվերադառնա:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 23.06-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարին ձեռք բերելու համար Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է վարում «Չելսիի» հետ: