
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել

Դեկտեմբերի 14-ին, ժամը 23.06-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի AD-458-DA պ/հ (վարորդ Կ. Ք.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և ուղղել ավտոմեքենան ու դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: