
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները ձեռնամուխ են եղել «Օռլան-10» անօդաչուների յուրացմանը. «Արմենպրես»

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների զինծառայողները «Կամխուդ» բարձրլեռնային զինափորձարանում ձեռնամուխ են եղել այս տարվա հոկտեմբերին ստացված «Օռլան-10» ժամանակակից համալիրի յուրացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, անօդաչուների հետ աշխատում են այն զինծառայողները, ովքեր վերապատրաստում են անցել Մոսկվայի մարզի անօդաչու ավիացիայի կենտրոնում:
«Զորամիավորումում «Նավոդչիկ-2» և «Օռլան-10» ժամանակակից համալիրների օգտագործմամբ հինգ անգամ մեծացել է հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի բարձրլեռնային տեղանքում կատարվող առաջադրանքների ծավալը»,-նշվում է հաղորդագրության մեջ: