Բաժիններ՝

Սինգապուրի նեղուցում նավեր են բախվել, կան անհետ կորածներ

Սինգապուրի նեղուցում լցանավի հետ բախվելու հետևանքով խորտակվել է բեռնատար նավ, ինչի հետևանքով 6 մարդ անհետ կորել է, հայտնում է Straits Times թերթը՝ հղում կատարելով Սինգապուրի ծովային ու նավահանգստային վարչության ներկայացուցիչներին:

Թերթի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Ինդոնեզիայի տարածքային ջրերում՝ Բատամ կղզուց 11 կմ հյուսիս-արևմուտք:

Բեռնանավը, որը կրել է Անտիգուա և Բարբուդայի դրոշը, տեղափոխել է դիզելային վառելիք, իսկ լցանավը՝ քիմիական նյութեր: Անձնակազմի 6 անդամի հաջողվել է փրկել, ևս 6-ը համարվում են անհետ կորած:

Հաղորդվում է, որ լցանավն ստացել է աննշան վնասվածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031