Վաշինգտոնն Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը Իրաքից
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը Իրաքի տարածքից, հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
Բայդենը, ով ավելի վաղ խոսել էր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ, նշել է, որ Իրաքի հյուսիսում թուրքական ուժերի տեղակայումը վերջին շրջանում տեղի է ունեցել առանց Իրաքի կառավարության համաձայնության:
Բայդենն ու Իրաքի վարչապետը միակարծիք են, որ թուրքական զորքերի դուրս բերումը պետք է շարունակվի՝ ընդգծելով, որ Իրաքի տարածքում ցանկացած օտար պետության զորքերը պետք է գտնվեն տեղի կառավարության թույլտվության դեպքում:
Դրա հետ կապված, Բայդենը կոչ է արել Թուրքիային հարգել Իրաքի ինքնիշխանությունը ու դուրս բերել զինվորականներին, որոնց ներկայությունը համաձայնեցված չէ Իրաքի հետ:
ԱՄՆ փոխնախագահը նաև կոչ է արել շարունակել երկխոսությունը Բաղդադի ու Անկարայի միջև՝ լուծելու համագործակցության ընթացքում առաջացած կոնֆլիկտները:
Ավելի վաղ Թուրքիան մի քանի հարյուր զինծառայող էր տեղակայել Մոսուլ քաղաքի մերձակայքում, որը վերահսկում են ԴԱԻՇ-ի ահաբեկիչները: