Բաժիններ՝

ԱՄՆ-ը Թուրքիայից հետ է կանչում իր կործանիչները

Վաշինգտոնը հայտարարել է, որ Թուրքիայից հետ է կանչում մեկ դյուժին ռազմական ինքնաթիռ՝ վեց F-15 Eagle կործանիչ ու նույնքան F-15 Strike Eagle կործանիչ-ռմբակոծիչ: Այս մասին նախօրեին հայտնել է AP-ն:

Ինքնաթիռները հետ կանչելու մասին որոշումը հրապարակվել է մոտ մեկ ամիս անց այն բանից հետո, երբ դրանք տեղակայվել էին Բրիտանիայի բազայում՝ Անկարային աջակցություն ցուցաբերելու նպատակով: Թուրքիան այդկերպ պետք է պաշտպաներ իր օդային տիրույթը, ինչպես նաև հարվածներ հասցներ Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի խմբավորումներին:

F-15-երը հետ կանչելու որոշման մասին հայտարարվել էր այն բանից մեկ օր հետո, երբ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը այցելել էր «Ինջիրլիք» ռազմաբազա:
Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը, միաժամանակ, հայտարարել է, որ դա ընդամենը համընկնում է: Նա նաև նշել է, որ նման քայլը չի նշանակում Թուրքիայի առաջ կամ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցում ԱՄՆ պարտավորությունների փոփոխություն:

«Ինջիրլիքում» կա ամերիկյան 12 գրոհիչ A-10 ինքնաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր ու լիցքավորիչ-ինքնաթիռներ:

Վեց F-15 ինքնաթիռները, որոնք հետ են կանչվելու, մի քանի այլ գրոհիչ ինքնաթիռների հետ կարող են այլ վայրում տեղակայվել, հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունում աղբյուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս