Բաժիններ՝

Նավթի գինը համաշխարհային շուկայում շարունակում է նվազել

Այսօր ևս «սև ոսկու» համաշխարհային գները ցուցաբերել են նվազման միտում՝ բացասական ռեակցիա հանդես բերելով ԱՄՆ Դաշնային պահուստային հիմնադրամի որոշման նկատմամբ, որը որոշել է բազային տոկոսադրույքը բարձրացնել 2006 թվականից ի վեր առաջին անգամ:

Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI ապրանքանիշի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների գներն այսօր նվազել են 0,17%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 35,46 դոլար:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչերսների գները նվազել են 1,01%-ով՝ մինչև 37,15 դոլար՝ 1 բարելի դիմաց:

Նախօրեին ԱՄՆ Դաշնային պահուստային հիմնադրամը որոշեց բարձրացնել տոկոսադրույքները՝ հասկացնելով, որ ամերիկյան տնտեսությունը զգալիորեն հաղթահարել է 2007-2009 թվականների ճգնաժամի հետևանքները, հայտնում է BBC-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031