Վաշինգտոնը հունից հանում է ալիևյան ռեժիմին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, բարձրաստիճան դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, ինչպես նաեւ նրանց 80 գործընկերների ներկայացրած առաջարկները, որոնք ուղղված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը։ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է պետդեպի ուղարկած պատասխան նամակը, որում ասվում է. «Միացյալ Նահանգները ողջունում է ներկայացված առաջարկները…

Առանց հրադադարի ռեժիմի խախտումները հստակեցնող մեխանիզմների կամ հարձակումների աղբյուրը ճշտելու համար նախատեսված սարքավորումների տեղադրման՝ համանախագահների համար դժվար կլինի ուժի կիրառման հարցով հստակ մեղադրանքներ ուղղել մի կողմին»։

Ռոյս-էնգել նախագծում առաջարկվող կետերն ընդունվել են Հայաստանի եւ ԼՂՀ-ի կողմից։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը եւ ԵԱՀԿ-ն եւս հայտնել են, որ աջակցում են ներկայացված նախագծին։ Միայն Ադրբեջանն է, որ դեմ է դրանց կիրառմանը։

Օրեր առաջ էդ Ռոյսը կոչ արեց խոսքից գործի անցնել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության գոտում բռնություններին վերջ տալու ուղղությամբ, քանի որ կարծում է՝ սա նաեւ միջազգային հանրության անելիքն է։ «Այղ իսկ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին կոչ եմ անում հատուկ ճեպազրույցի ընթացքում պատասխանել   դարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին առնչվող որոշ հարցերի։ Ինչո՞ւ դիպուկահարներին սահմանից հետ չեն քաշում, ինչո՞ւ չեն ստեղծում այդ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ»,- Վաշինգտոնամ Հայ դատի ամերիկյան հանձնախմբի կազմակերպած՝ «Լեռնային Ղարաբաղի հանձնառությանը խաղաղությանը» խորագրով կազմակերպված միջոցառմանն ասել էր կոնգրեսականը՝ անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական զինուժի աննախադեպ գործողություններին՝ մասնավորապես, տանկերից կրակելու փաստին։

«1500 փամփուշտ է արձակվել տանկերից եւ ականանետերից, իսկ Լեռնային Ղարաբաղամ այղ պայմաններում ապրում Է 140 հազար մարդ՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ»,-ասել էր կոնգրեսականը՝ ընդգծելով, որ հաճախ են կոչեր հնչում բռնություններին վերջ տալու մասին, սակայն պատասխանատվության ոչ որ այդպես էլ չի կրում տեղի ունեցածի համար։

Բացի կոնգրեսականների բավական կարեւոր աշխատանքից, պաշտոնական Վաշինգտոնը հստակ քաղաքականություն է վարում ԼՂ հարցում՝ բացահայտ պաշտոնական Բաքվի կեցվածքին ընդդիմանալով։

Օրեր առաջ Վաշինգտոնը հայտարարեց, որ անհանգստացած է վերջերս հաճախակի դարձած դարաբաղյան հակամարտության շրջանում հրադադարի խախտումների դեպքերով։ Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի վերջին էսկալացիան եւ ծանր սպառազինության կիրառությանը անընդունելի են՝ հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամլո ծառայության պետ Ջոն Քիրբին։ «Մենք կոչ ենք անում կողմերին խստագույնս պահպանել հրադադարի ոեժիմը»,– ասել է նա։ Քիրբին անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ապագա հանդիպմանը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում կանցկացնեն Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջեւ։ Մենք կոչ ենք անում կողմերին ընդունել բոլոր միջոցառումները՝ բռնությունից խուսափելու եւ բանակցությունների համար մթնոլորտի բարեւավման համար»,– ասել է նա։

Բացի կոչերն ու հայտարարությունները, Միացյալ Նահանգները ընդգծված քաղաքականություն է վարում ԼՂՀ իշխանությունների հետ շփումները հրապարակայնացնելու հարցում, ինչը կարելի է պատկերացնել, թե ինչպես է զայրացնում հունից հանում ալիեւյան ռեժիմին:

Պաշտոնական Վաշինգտոնի կողմից քաղաքականությունն առավել բան հստակ է Լեռնային Ղարաբաղի հարցում։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, դարաբաղյան խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմնակից լինելով բանակցությունների սեղանին գոյություն ունեցող մադրիդյան սկզբունքներին, այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները իրականացնում է քայլեր, որոնք հստակ կարելի է քաղաքական, դիվանագիտական որակել՝ որպես հերթական «ապտակներ» Ալիեւի իշխանությանը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս